ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Պատերազմում հաղթելու և արժանապատիվ ապրելու իրանական ֆենոմենը

Պատերազմում հաղթելու և արժանապատիվ ապրելու իրանական ֆենոմենը
09.03.2026 | 12:10

«Սիրում եմ երկար և ամուր եղջյուրները դեմ տվող խոյին, ծվատող, պատառոտող հովազին, նույնի՛սկ ճանկռտող, ճչացող կապիկին, բայց երբեք՝ լուռումունջ արածող ոչխարին։

Գարշում եմ, երբ լալիս ես՝ փոխանակ կատաղելու, կծկվում ես՝ փոխանակ լարվելու, ծալվում ես՝ փոխանակ ծալելու, և միշտ, զզվացնելու չափ միշտ հառաչում՝ փոխանակ փրփրալու»։

Վրթանես Փափազյան

Իսկ ազգերը, ժողովուրդները հաղթանակն ամենևին էլ ռազմի դաշտում չեն կերտում, հաղթանակը մարդկանց ոգում է լինում, ռազմի դաշտում ընդամենը արձանագրում են այն։

Ամերիկաիսրայելական ռազմական գերտերությնների` Իրանի վրա խաբեությամբ հարձակումից ընդամենը 10 օր անց պարսիկ ժողովուրդն ապացուցում է աշխարհին, որ ինքը հաղթել է անհավասար պատերազմում, որ ժողովրդի անպարտելությունը` նրա ներքին համերաշխության, պայքարելու կամքի, մահն առհամարհելու, հայրենիքը կյանքից առավել սիրելու մեջ պետք է փնտրել։ Երկրի առաջնորդների` ազգին ու երկրին անկեղծ ու անմնացորդ նվիրվելու, երկրի երկարատև անվտանգային ու սոցիալ֊տնտեսական զարգացման իրատեսական ծրագիր ունենալու, անձնական շահն ու վայելքները հայրենիքի ու պետության շահից ստորադասելու, զրկանքներին ու զոհողությունների պատրաստ լինելու ու դիմակայելու, կրոնին, ազգային արժեքներին ու սովորույթներին անդավաճան լինելու, կառավարման ազգային արդյունավետ համակարգ ունենալու և ուսուցչի, զինվորի ու առաջնորդի նկատմամբ յուրահատուկ պատկառանք տածելու մեջ պետք է փնտրել։

Կարող են ամերիկա֊իսրայելական ռազմական ուժերը ոչնչացնել Իրանի ռազմական, տնտեսական ու ենթակառուցվացքների հզորության և պոտենցիալի մեծ մասը, սակայն չեն կարող պարտուության մատնել այդ խիզախ ու հերոսական ժողովրդին։

Թեև ԱՄՆ֊ի ղեկավարությունը կարծում էր, թե Իրանի հոգևոր առաջնորդին ու ռազմական ղեկավարությանը ոչնչացնելուց հետո, երկրում անկառավարելի խառնաշփոթ ու քաոս կստեղծվի և Իրանն անձնատուր կլինի, սակայն տեղի ունեցավ տրամագծորեն հակառակը, և պարսիկ ժողովուրդն ու իշխանությունները դարձան ավելի համերաշխ, միասնական ու նպատակասլաց։ Ինչպես Սևակը կասեր.

«Կարող են իրենց սպանել հայրենիքում, սակայն չեն կարող հայրենիքը սպանել նրանց մեջ»։

Եթե դու չես ուզում պարտվել, չես ուզում, որ քեզ խաբեն կամ նվաստացնեն, ոչ մեկը դա չի կարող անել։

Իսկ մենք` հայերս, պետք է հպարտանանք մեր բարեկամ ու հարևան ժողովրդի ցուցաբերած խիզախ ու կազմակերպված պահվածքով և սովորենք պետականություն ունենալու, հաղթելու ու արժանապատիվ ապրելու իրական արվեստը։

Անկախ և արժանապատիվ լինելու գաղտնիքն էլ վախը հաղթահարել ու իր միջի ստրուկին սպանել կարողանալն է։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ